Շատ հաճախ հենց կարծրատիպերն են, որ խանգարում են կնոջը վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով: Կարիերայում հաջողության հասնելու համար պետք է հրաժարվել կարծրատիպերից եւ մեզ շրջապատող միֆերից:

1.Տղամարդիկ եւ կանայք ստանում են նույն աշխատավարձը: Իրականում տարբեր տվյալների համաձայն՝ կանայք ստանում են տղամարդկանց աշխատավարձի 60-80 տոկոսը: Պայաքրել այդ իրողության հետ դժվար է, բայց հնարավոր. վատ մի զգացեք դրսեւորել Ձեզ աշխատավայրում (տղամարդիկ դա անում են առանց ավելորդ ամաչկոտության): Աշխատողների հարցում եղեք պահանջկոտ եւ հագնվեք այնպես, որ Ձեզ լուրջ ընդունեն:

2.Կանայք դուրս չեն գալիս հղիության դեկրետից, որովհետեւ չեն ուզում: Իրականում շատ կանայք երեխայի ծնունդից հետո չեն վերադառնում աշխատանքի, որովհետեւ իրենց նման հնարավորություն չի տրվում: Գործատուները պատրաստ չեն նրանց ընդունել նախկին աշխատանքին, ամուսինը չի օգնում երեխային պահելու հարցում, իսկ ընտանեկան բյուջեն չի բավարարում դայակ վարձելու համար: Եթե ուզում եք մայրանալ ու միաժամանակ պահպանել նախկին աշխատանքը, ապա նախապես խոսեք Ձեր ղեկավարների հետ եւ պայմանավորվեք վերադառնալու համար:

Ձեր տղամարդու կարիերան ավելի կարեւոր է, քան Ձերը: Ժամանակները, երբ տղամարդը ձգտում է կարիերայի, իսկ կանայք էլ տնային տնտեսուհիներ էին' վաղուց անցյալում է: Հիմա արդեն կարելի է աշխատել եւ ստեղծել սեփական կարիերան: Ի դեպ, աշխատող կանայք ավելի քիչ են սթրեսներ ապրում: Ուստի ստեղծե՞լ սեփական կարիերան, թե՞ ոչ' կախված է միայն Ձեզնից, այլ ոչ թե հանրության կարծիքից:

Շողիկ Գալստյան