Ճապոնական հանրահայտ Sony ընկերությունը ներկայացրել է Xperia M բյուջետային սմարթֆոնը, որը պատկանում է Xperia Z հեռախոսների շարքին, գրում է tert.am-ը` հղում տալով LuxPlanet-ին։

Մոդելն ունի 10 սմ անկյունագծով էկրան, Qualcomm Snapdragon S4 Plus երկմիջուկ պրոցեսոր՝ 1 ԳՀց հաճախականությամբ, 1 Գբ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 4Գբ ներկառուցված հիշողություն, որը կարելի է հասցնել մինչև 32Գբ-ի՝ շնորհիվ microSD քարտի։

Sony Xperia M սմարթֆոնն ունի 2 տեսախցիկ, գործում է Android 4.1 օպերացիոն համակարգի հիման վրա, ունի 9.3 մմ հաստություն և կշռում է 115 գրամ։

Շուկայում սմարթֆոնը կհայտնվի 2 մոդելով՝ 1 SIM քարտով աշխատող Xperia M-ը և Xperia Mdual- ը, որը գործում է 2 SIM քարտով: Հեռախոսն առաջարկվում է 4 գույնով՝ սև, սպիտակ, դեղին և մանուշակագույն։ Sony Xperia M-ի և Sony Xperia Mdual-ի վաճառքը կսկսվի 2013թ. աշնանը։ Դրա գինը դեռևս հայտնի չէ։