Արդեն մեկնարկել է ArmStar.am-ի հայտարարած ֆոտոմրցույթը :

Ամեն օր մեր քաղաքում կարող ենք հանդիպել յուրօրինակ, հետաքրքիր, տարբերվող հանդերձանքով ու արտաքին տեսքով անցորդների: Անկախ տարիքային խմբից, յուրաքանչյուրը փորձում է յուրովի ներկայանալ ու տպավորություն թողնել շրջապատի վրա: Մի մասը հետևում է նորաձևության վերջին տենդենցներին, իսկ ոմանք էլ իրենք են թելադրում սեփական ոճը:

ArmStar.am-ն էլ նախաձեռնեց այս նախագիծը՝ նպատակ ունենալով գտնել , ձեր ուշադրությանը ներկայացնել առօրյա փողոցային նորաձևության ամենավառ կրողներին: Փնտրեք ArmStar Street Fashioni վահանակը քաղաքի տարբեր հատվածներում: Մեր լուսանկարիչը պատրաստ է ֆիքսել ձեր ոճն ու ընդգծել անհատականությունը:

Այս պահին արդեն մասնակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 200-ը:

Այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 19:0-ից մեր անձնակազմը լինելու է Հյուսիսային պողոտայում:

Հետաքրքիր ու տարբերվող կերպա՞ր ես, ունե՞ս յուրօրինակ ոճ, գտնու՞մ ես, որ նորաձև ես հագնվում, աչքի՞ես ընկնում ինքնատիպությամբ, ուրեմն հենց դու՛ ես այս մրցույթի հաղթողը:
ArmStar Street fashion-ին կարող է մասնակցել յուրաքանչյուրը:

Մասնակցության պայմանները.

Լուսանկարվիր ArmStar.am-ի վահանակի մոտ
Առաջին նախընտրական փուլն* անցած լուսանկարները կտեղադրվեն ArmStar.am-ի ֆեյսբուքյան էջում
Տեղադրման պահից 30 օրվա ընթացքում առավելագույն քանակի Like հավաքած երեք մասնակիցները կստանան մրցանակ 150.000 դրամ ընդհանուր արժողությամբ նվեր քարտեր:
Հնարավոր են նաև խրախուսական մրցանակներ:
*նախընտրական փուլն իրականացնում է ճանաչված և հեղինակավոր դիզայներներներից, մոդելավորողներից և ոճաբաններից կազմված գեղարվեստական խորհուրդը

ArmStar Street Fashion' Հաղթիր քո ոճով