Կաննի 66-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը' «Արմավենու ոսկե ճյուղը» շնորհվեց «Ադելի կյանքը» ֆիլմին,որը պատմում է երկու աղջիկների սիրո պատմության մասին :Ռեժիսորն Աբդելատիֆ Քեշիշն է: Ռեժիսորին մրցանակը հանձնել է դերասանուհի Ումա Թուրմանը:
Կաննի 66-րդ կինոփառատոնի շրջանակներում լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալմաթ Էսկալանտեն («Էլի»), լավագույն դերասանուհի' Բերենիս Բեժոն («Անցյալ»), իսկ լավագույն դերասան' Բրյուս Դերնը («Նեբրասկա»):
Ամերիկացի ռեժիսորներ Իթան և Ջոել Քոենների «Լյուին Դևիսի ներսում» (Inside Llewyn Davis) ֆիլմը շահել է Գրան-պրի' կինոֆորումի նշանակությամբ երկրորդ մրցանակը:
Լավագույն դեբյուտի համար «Ոսկե տեսախցիկ» մրցանակը շնորհվել է Էնթոնի Չենի Ilo Ilo ֆիլմին:
Լավագույն սցենարի համար մրցանակը շնորհվել է չինացի ռեժիսոր Ցզյա Ջանկեի «Մեղքի հպում» ֆիլմին: