«Business Insider-ը ներկայացրել է աշխարհի ամենամեծ ասֆալտի լիճը, որը գտնվում է Տրինիդադում: Ինչպես այս (100 ակր՝ 75 ֆուտբոլի դաշտի չափ) և այլ ասֆալտի լճերի ֆենոմենը գիտնականներն այնքան էլ լավ չեն կարղանում բացատրել»- գրում է tert.am-ը:

Փոխարենն այստեղ այցելուներին զգուշացվում է, որ լիճը որոշ տեղերում նման է սորուն ավազների և կարող է արագ կլանել հմայված զբոսաշրջիկներին: Սակայն ճիշտ սեզոնին այնտեղ ընդհանուր առմամբ կարելի է զբոսնել՝ ինչը նաև առողջարար է համարվում:

Այստեղի ասֆալտի որակը տպավորել էր անգլիացի հետազոտող Ուոլթեր Ռելիին դեռ 1595-ին, որին վերագրվում է լճի վերահայտնագործումը. նա ասֆալտն օգտագործել է իր նավը պատելու համար:

Սակայն լճի պաշարներն անսպառ չեն. 10 տարի առաջ արված գնահատականով դրանք կբավականացնեն ևս 400 տարի:
Լիճը հայտնի է նաև նրանով, որ ժամանակ առ ժամանակ «արտանետում է» հին մշակույթի նմուշներ և բրածո կենդանիների մնացորդներ: