Ըստ երևույթին 96 –ամյա Միլլի Կուպերը աշխարհի ամենատարեց մարմնավաճառն է։ Նա ապրում է Լաս – Վեգասում և մինչև օրս իր ապրուստը վաստակում է սեփական մարմինը վաճառելով։ Ինչպես պնդում է Միլլին, նա տարեկան ավելի քան 80.000 դոլլար է վաստակում։
Բնիկ բրիտանուհի Կուպերը մարմնավաճառությամբ է զբաղվում դեռ 2 –րդ Համաշխարհային Պատերազմի ավարտից։ 27 տարեկանում Միլլին սիրահարվել է մի ամերիկացի երիտասարդի և տեղափոխվել Լաս – Վեգաս, սակայդ այդ երիտասարդը մահացել է պատերազմի ընթացքում՝ Միլլին թողնելով միայնակ։ Երեխային մեծացնելու համան գումար վաստակել նա կարողացել է պարուհի աշխատելով, սակայն հետագայում փոխել է մասնագիտությունը և դարձել VIP մարմնավաճառ։ Մի քանի տարի անց Միլլին դարձել է «Մադամ» և 10 աղջիկ – աշխատող է ունեցել։
Նույնիսկ 1995 թվականին երկրորդ անգամ ամունանալուց հետո նա չի թողել իր գործը։ Չնայած, որ 25 տարի շարունակ նա տղամարդկանց չի վաճառել հենց իր մարմինը, վերջին տարիներին նա փոխել է իր միտքը և կրկին անձամբ է բավարարում հաճախորդներին։
Ինչպես ասում է Միլլին, նա արդեն 3500 տղամարդու հետ է եղել՝ 29 –ից մինչև 92 տարեկան։ Մեկ անգամ Միլլի հետ լինելու համար հաճախորդը նրան 1200 դոլլար է վճարում։