Գանձ որոնողը, ով ցանկանում էր անանուն մնալ, Շոտլանդիայի մի գետում հայտնաբերել է եզակի ոսկու կտոր: 22 կարատ քաշով գտածոն գնահատվում է 80 հազար ֆունտ ստերլինգ, գրում է Daily Mail-ը:

 

Մարդը գետի մեջ սուզվելիս հայտնաբերել է ռեկորդային մեծության ոսկու կտոր: Սկզբում նա հայտնաբերել է ոսկու առաջին կտորը, ապա՝ երկրորդը: Երկու կտորները գտնվել են միմյանցից ընդամենը 30 սանտիմետր հեռավորության վրա:

«Այս պահի դրությամբ սա Միացյալ Թագավորությունում գոյություն ունեցող ամենախոշոր կտորն է: Դա իսկապես եզակի գտածո է»,- ասել է Gold Occurrences In The UK գրքի հեղինակ Լի Պալմերը:

Կտորը կարող է գնել Շոտլանդիայի ազգային կամ Անգլիայի բնագիտության թանգարանը: