Խոյ. 21 մարտ-20 ապրիլ
Փողը Խոյի կյանքում ոչ թե նյութական, այլ գաղափարական արժեք ունի: Դրամ հավաքելու, կրկնապատկելու հարցում կաղում են, առատաձեռն են ու սիրում են վայելել իրենց աշխատանքի արդյունքը: Նա ապրում է' իմ աշխատածը ինքս էլ ծախսում եմ սկզբունքով: Նրան բնորոշ է նաև ընկերներին սրճարան հրավիրելն ու հյուրասիրելը:

Ցուլ. 21 ապրիլ-20 մայիս
Ցուլերի վերաբերմունքը փողին հետևյալն է. «Երբեք չես վաստակի այնքան, որքան հարկավոր է վստահ ու կայուն զգալու համար»: Թեև ամառանոց ու վիլլա ունեն, ինչքանն էլ դեռ թաքցրած է, միևնույն է, քիչ է: Գլխավորը' ներդրումներ անեն, անշարժ գույք ձեռք բերեն: Նրանց համար գլխավորը զգալն է' շոշափելը, քան մտքում հաշվելը:

Երկվորյակներ. 21 մայիս-21 հունիս
Նրանց դուր է գալիս դրամով ինտելեկտուալ-առևտրական «օպերացիաներ» կատարելը. հաջողությամբ են ստացվում միջնորդական գործարքները: Սիրում են փողը քամուն տալ, բայց և օդից' քամուց էլ փող սարքել: Նրանց ավելի հեշտ է վաստակել ու ծախսել գործի արանքում, քան տանջվել առավոտից իրիկուն' հստակ որևէ վայրում և կոնկրետ ժամի:

Խեցգետին. 22 հունիս-22 հուլիս
Խեցգետնի համար բարեհաջող է ներդրում անել հին (անտիկվար) իրերում' սև օրվա համար: Նրանց համար փողը հանկարծակի ծագած խնդիրներից զգացմունքային-հուզական պաշտպանության միջոց է: Հարստությունը նպատակ չէ, այլ ֆինանսական հենարան ու հոգեկան հանգստություն: Փող աշխատելու աղբյուրը ընտանեկան ձեռներեցությունն է:

Առյուծ. 23 հուլիս-23 օգոստոս
Առյուծին դուր է գալիս փողերը ծախսել խաղերի, վիճակախաղերի, ժամանցների վրա: Նրան դժվար է խաղատան կողքով հենց այնպես անցնելը: Միջոցները հեշտությամբ են ծախսում գովազդի, շնորհանդեսների և երեխաների վրա: Բարեհաջող կլինի ներդրումներ անել արվեստի բնագավառում, ասենք' կինոյի:

Կույս. 24 օգոստոս-23 սեպտեմբեր
Նա' թե՛ կին, թե՛ տղամարդ, կարող է սարսափելի տաղտկալի ու պեդանտ' քթի մազ, լինել: Ժլատ չէ, պարզապես նրան հետաքրքիր է' որքան երկար և լավ կաշխատեն մարդիկ, եթե քիչ վճարվեն: Հիմնական բնազդը միշտ բարձրության վրա է. իմանալ' ինչ, որտեղ, երբ… և սակարկել' գինը հասցնելով գրոշի արժողության:

Կշեռք. 24 սեպտեմբեր-23 հոկտեմբեր
Առանց համագործակցության փողի երես չեք տեսնի: Միայնակ աշխատելիս ավելի շատ կծախսեք, քան կվաստակեք: Դրա համար գործընկեր-հովանավոր փնտրեք, միայն նրա հետ կճաշակեք նյութական բարեկեցություն: Եթե շատ լուրջ վիճաբանության հետևանքով խզեք ձեր հարաբերություննեը, ներդրումներ արեք արվեստի, մշակույթի ոլորտում:

Կարիճ. 24 հոկտեմբեր - 22 նոյեմբեր
Նրանց գլխավոր կապիտալը վարկերն են: Ոչ մեկը այդքան հեշտությամբ չի օգտագործում ուրիշների փողերը, որքան Կարիճը: Լավ շրջանառություն են ունենում կորպորատիվ հիմնադրամները, ապահովագրական մուծումները, չվճարած հարկերը: Գլխավորը' ձգտել ավելիին և ռիսկի դիմել խելամտորեն: Այնուամենայնիվ, վարկատուների համբերությունը մի հատեք, մի գեղեցիկ օր կարող եք սխալվել ու վարկը մարել սեփական միջոցներից:

Աղեղնավոր. 23 նոյեմբեր-21 դեկտեմբեր
Նա չի մանրանում, մանրադրամ չի պահանջում: Որոշ Աղեղնավորների դժվար է «սև օր» պատկերացնելը, թեպետ նրանք կրթված են, իսկ աղքատության մասին կարդում են հաստափոր գրքերում: Իհարկե, նրա դրամապանակում փողերը չեն ծփում, բայց փորձը ցույց է տալիս, որ հեշտությամբ են յուրացնում զբոսաշրջային բիզնեսը, արտահանումն ու ներկրումը և միջազգային իրավունքը: Ահա թե որտեղից փողերը կհոսեն գետի նման:

Այծեղջյուր. 22 դեկտեմբեր-20 հունվար
Այծեղջյուրն աղքատությանը լավ ծանոթ է և հաճախ է իրեն հարց տալիս' ինչո՞ւ ես: Պարզվում է' գոյություն ունի բնատուր ատելություն ճոխության, խորը հակում սակավապետության հանդեպ, իսկ այստեղից էլ սահմանափակումներ և նույնիսկ խնդիրներ փողի սովորական գործածման մեջ. փողերն ատելությանը պատասխանում են փոխադարձաբար: Բայց ինչու մի քիչ էլ չծախսել հանգստի և զվարճալիքների վրա:

Ջրհոս. 21 հունվար-19 փետրվար
Եկամուտներ ստացեք ընկերների օգնությամբ: Միայն նրանց հետ կարող եք հաղթահարել անակնկալ անկումներն ու ֆինանսական վերելքները: Բարեկեցության բարելավման համար խելահեղ գաղափարներ մտածեք, իրականացրեք այն գործնականում' մերկ ոգևորությամբ: Ընդհանրապես, բարձրակարգ տեխնոլոգիաները Ջրհոսի ֆինանսական հաջողության հանկարծակի ուղին են:

Ձկներ. 20 փետրվար-20 մարտ
Երազելը վնաս չէ, բայց դրանից շատ հարստություն չեք ստանա: Իհարկե, կյանքում պետք է տեղ ունենա բարեգործությունը: Արդար գործ է' աշխատած փողը աղքատներին ու անտուններին բաժանելը: Բայց լավ նպատակի համար նախ պետք է լավ վաստակել: Կարող եք օղի, նավթ' սև ոսկի, բնական գազ վաճառել: Մի հավատացեք, թե փողը փչացնում է մարդուն: