Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից հետո փլատակների տակից գտել են սայրաձողի պղնձե աքաղաղը, որի մեջ մասունքներ են եղել: Ինչպես նշում է La Figaro-ն, տեղեկությունը հաստատվել է Ֆրասիայի մշակույթի նախարարության կողմից:
Աքաղաղը, որը զարդարել է տաճարի փլված սայրաձողը, հայտնաբերվել է ապրիլի 16-ի երեկոյան, ընդ որում՝ փլուզման պահին աքաղաղը պոկվել է սայրաձողից: Մինչ այդ ենթադրվում էր, որ աքաղաղքը կորսվել է հրդեհի ժամանակ:
Աքաղաղը մեծապես վնասվել է, սակայն մասնագետները հուսով են, որ այն հնարավոր կլինի ամբողջությամբ վերականգնել:
Աքաղաղի մեջ պահվել է Քրիստոսի փշապսակի մի մասը, ինչպես նաև Փարիզի հովանավոր սրբերի՝ սուրբ Ժնևևի և սուրբ Դիոնիսիոսի մասունքները: Հայտնի չէ՝ արդյոք մասքունքները պահպանվել են, թե ոչ:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնվկել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ տեղական ժամանակով 18:50-ի սահմաններում: Հրդեհի հետևանքով փլվել են տաճարի սայրաձողը, փայտե կառույցները, տանիքը, տաճարը մեծապես տուժել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Ժամեր անց հաղորդվել է, որ կրակը տեղայնացվել, այնուհետև մարվել է: Հրշեջներին հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառույցը:
Փարիզի Աստվածամոր տաճարում փլատակների տակից հայտնաբերել են փլված սայրաձողի՝ մասունքներ պարունակող պղնձե աքաղաղը
18:01 - 18.Ապրիլ.2019
Առաջարկում ենք նաև
22/12/19 21:18
Փարիզի Աստվածամոր տաճարում 200 տարվա մեջ առաջին անգամ Սուրբծննդյան պատարագ չի անցկացվի
07/02/23 16:20
Թուրքիայում երկրաշարժից 28 ժամ անց փլատակների տակից դուրս են բերել կնոջն ու երեք երեխաներին (տեսանյութ)
21/03/22 10:55
Արին Բերդում պայթյուն-փլուզումից հետո փրկարարները փլատակների տակից երիտասարդ տղայի դի են դուրս բերել
27/04/20 23:22
Վերսկսվել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը
14/04/20 00:30
Ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում Փարիզի Աստվածամոր տաճարը. մասնագետները փորձում են բացահայտել
16/10/19 15:15
Կանխվել են դատապարտյալներին արգելված իրերի փոխանցումները
26/07/19 11:40
Ինչպես են ընթանում Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման աշխատանքները. լուսանկարներ՝ ներսից
29/04/19 17:57
Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքը կարող է վերափոխվել ջերմոցի
22/04/19 18:23
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ - Փարիզի Աստվածամոր տաճարը (2019)
21/04/19 21:31
Տեսախցիկը ֆիքսել է անհայտ անձանց, ովքեր այրել են Փարիզի Աստվածամոր տաճարը (Տեսանյութ)
16/04/19 11:16
Փարիզի Աստվածամոր տաճարի ներսը՝ հրդեհից հետո (լուսանկարներ)
Ամենադիտված
Լրահոս
19:20
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»
12:20
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում
16:30
24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի Հովհաննիսյան
15:00
«Դիսնեյլենդ» այցելելու համար Բիանկա Սենսորին ընտրել էր համեմատաբար համեստ հանդերձանք, սակայն հրաժարվել էր կոշիկներից
18:01
Գոհար Ավետիսյանը՝ երկու էկզոտիկ կերպարով. «բարոյականության պահապանները» կարծում են, որ «հայուհիներն այդպես չեն հագնվում»
11:10
Քիմ Քարդաշյանն ու Բիանկա Սենսորին «ցնցել են» երկրպագուներին՝ միասին հայտնվելով հանրության առաջ
14:20
Իվետա Մուկուչյանի քույրը՝ բոլիվուդյան ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, սպասում է առաջնեկին (VIDEO)