ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին Ինսթագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում թիմի նորեկ Նեյմարը, ակումբի ավանդույթի համաձայն, թիմակիցների առջև երգում է:

Հիշեցնենք, որ հարձակվողը փարիզյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստի աշխատավարձը մրցաշրջանում կկազմի 30 մլն եվրո: