«Մեծ Հայք»-ի Նարեկը, Աստղիկ Սաֆարյանը, դիջեյ BeatMan-ը եւ նրանց ընկերները օրերս մեկնել էին Արցախ, իսկ առիթը վերջերս մեծ էկրան բարձրացած «18+ Դե, տժժա» ֆիլմի համերգային արշավն էր։

 

 

 

Քանի որ Նարեկը կատարում է կատակերգության սաունդթրեքը, նրա գաղափարով իր «PlayBack» ընկերությունը եւ ֆիլմի տնօրինությունը համատեղ իրականացնում են անվճար համերգային արշավ։ Առաջին փուլում երաժիշտները ելույթ են ունեցել երեւանյան բուհերում, այնուհետեւ մեկնել Արցախ։ Նարեկն ու Աստղիկը միասին կատարել են իրենց նոր՝ «Լավն ես» զուգերգը։

 

Նարեկը BRAVO.am-ին պատմել է, որ ֆիլմն ու համանուն երգը լավ առիթ էր սկսելու համերգային արշավը.«Ստեփանակերտում մեզ ջերմ ընդունեցին, զգացինք, որ սպասում էին։ Ի սկզբանե որոշել էինք բացօթյա համերգ տալ, բայց ցուրտ եղանակի պատճառով տեղափոխեցինք հյուրանոց, ինչը լավ էր ձայնի եւ հարմարավետության առումով. ավելի անմիջական ու ջերմ ստացվեց։ Ուրախ եմ, որ միահամուռ ուժերով նախագիծը կյանքի կոչվեց։ Բոլոր համերգների համար ընդհանուր ծրագիր ենք մշակել. ես իմ հեղինակային երգերն եմ կատարում, Աստղիկն՝ իր հայտնի երգերը, Հայկը զուռնա, դուդուկ է նվագում, Բագրատը բիթբոքս է անում»։

 

 

Աստղիկը եւ Նարեկն ընկերների հետ ելույթ են ունեցել Արցախում

Աստղիկ Սաֆարյանը՝ Արցախում

Աստղիկ Սաֆարյանը՝ Արցախում

 

Մանրամասները` այստեղ: