Saint Laurent ֆրանսիական նորաձևության տունը ներկայացրել է 2016 թվականի գարնանային հավաքածուի լուքբուքը: 

 

Բացի զարդերից, հավաքածուի մեջ տեղ են գտել մետաքսե շրջազգեստների և ջինսե կոմբինեզոնների մի քանի մոդելներ: Լուսանկարների հեղինակը նորաձեւության տան կրեատիվ տնօրեն և լուսանկարիչ Հեդի Սլիմանն է: Բացի նորաձեւության բիզնեսից, նա նաև սերտորեն համագործակցել է երաժիշտների հետ, օրինակ՝ շապիկներ է ստեղծել Phoenix-ի, Daft Punk-ի և Լեդի Գագայի ալբոմների համար:

 

Yves Saint Laurent նորաձևության տունը հիմնադրվել է 1962 թվականին դիզայներ Իվ Սեն-Լորանի կողմից՝ Պիեռ Բերժեի հետ համատեղ: 2002 թվականին Սեն-Լորանը որոշեց թողնել գործը և վաճառել իր բրենդը: