Burberry բրիտանական ընկերությունը մշակել Է ամանորյա տոնածառի դիզայն, որը կտեղադրվի Լոնդոնի Claridge’s հյուրանոցի ճեմասրահում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին, նախագծի մշակմանը մասնակցել Է ընկերության կրեատիվ տնօրեն Քրիստոֆեր Բեյլին:

 

Կառուցվածքում օգտագործվել Է ոսկեգույն եւ արծաթագույն գործվածքով ավելի քան 100 հովանոց: Դրանք պատահաբար չեն ընտրվել. դիզայներներն այդ կերպ ցանկացել են կենվորներին հիշեցնել տեղական եղանակի առանձնահատկությունների մասին:

 

«Եղեւնին» նաեւ կհանդերձվի լուսադիոդներով, որոնք կվառվեն, երբ դրա կողքով մարդիկ անցնեն: «Մեզ շատ Է դուր գալիս, որ ծառը պայծառանում Է, երբ հյուրերը անցնում են դրա կողքով»,-մեկնաբանել Է Բեյլին:

 

Կառուցվածքը պաշտոնապես կներկայացվի նոյեմբերի 16-ին, նոյեմբերի 18-ին նշանակված Է թեմատիկ երեկույթ:

 

Claridge’s-ն արդեն մի քանի տարի անընդմեջ հայտնի դիզայներների Է ներգրավում ամանորյա զարդարանքների ստեղծման համար: Հյուրանոցի հետ ավելի վաղ աշխատել են Lanvin-ի, Dolce & Gabbana-ի եւ Dior-ի մոդելագործները:

 

Burberry-ն հնագույն բրիտանական բրենդներից մեկն Է, որը մասնագիտանում Է լյուքս դասի հագուստի, աքսեսուարների եւ պարֆյումերիայի արտադրության մեջ: Ընկերությունը հիմնվել Է 1856 թվականին: