Life.panorama.am-ն այսօր զրուցեց Դավիթ Միրոյանի՝ նույն ինքը ռեփեր Դավոյի հետ, ով արդեն երկար տարիներ է պահպանում է խիստ պասիվություն ռեփի եւ երաժշտության ոլորտում: Երկարատեւ դադարից հետո ռեփերը վերջերս իր յութուբյան պաշտոնական էջում երկու նոր երգ է տեղադրել, մեզ հետ զրույցում էլ խոստացավ, որ կփորձի ժամանակ առ ժամանակ նոր կատարումներ ներկայացնել.

 

«Ամռան սկզբին Գրիգոր Կյոկչյանի հետ նոր զուգերգ ձայնագրեցինք եւ տեղադրեցինք իմ յութուբյան պաշտոնական էջում, վերջերս էլ արդեն միայն իմ կատարմամբ երգ տեղադրեցի, որը կոչվում է «Էկել եմ հետ ռեփ»: Իհարկե, հասկանում եմ, որ երգի անվանումը գուցե եւ խորհրդանշական եւ ակնարկային լինի, բայց եւ այն կարող է հարաբերական կերպով ընդունվել, այսինքն՝ գրեթե 4 տարվա ամբողջությամբ լռությունից հետո, սա կարող է նշանակել, որ կրկին վերադառնում եմ ասպարեզ, բայց միաժամանակ ես չեմ խոստանում, որ կլինեմ առաջվա պես ակտիվ այդ ոլորտում, պարզապես ժամանակ առ ժամանակ նոր կատարումներ կփորձեմ ներկայացնել, գուցե եւ առաջիկայում մտածեմ տեսահոլովակի մասին»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Դավոն ու հավելեց, որ մտադրություն ունի նաեւ նոր ձայներիզ թողարկի:

 

Շարունակությունը` այստեղ