Հունիսի 26-ին Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցում Բագրատ Եպիսկոպոս Գալստյանի օրհնությամբ պսակադրվեցին երգչուհի Ինգա Արշակյանն ու Աշոտ Սահակյանը։ Եկեղեցու բակում կայացել է նաև զագսի արարողությունը:

 

Երգչուհին առաջին անգամ BlogNews.am-ի հետ է խոսել ամուսնության մասին ու պատմել, որ ամուսնու հետ ընկերություն են արել մոտ մեկ տարի, իսկ այս Ամանորին նշանվել էին։ Ինգայի ընտրյալը՝ Աշոտը, մանագիտությամբ էներգետիկ է և աշխատում է ՀԷՑ-ում՝ որպես առաջատար ճարտարագետ:

 

Զույգի հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել «Լաթար» ռեստորանային համալիրում։ «Մենք ուզում էինք ստեղծել մտերմիկ, ջերմ մթնոլորտ։ Շնորհակալ եմ Մարինա Վենիսին՝ գեղեցիկ ծաղկե ձևավորման համար»,- ասաց Ինգան։ Նրա խոսքով՝ նախընտրել են մեծ հարսանիք չանել, որպեսզի իրենց հյուրերը լինեն միայն մոտ ընկերներն ու հարազատները։ Զույգի հայտնի հյուրերի ցանկում են եղել Արթուր Գրիգորյանը, Թաթան, Ավետ Բարսեղյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Ժակը, Լիլիթ Մարգարյանը և այլք։ 

 

Շարունակությունը` այստեղ: