Life.panorama.am-ի այօրվա զրուցակիցն է երգչուհի Լուսին, ով վերջին շրջանում իր թողարկած «Հիմա» տեսահոլավակով անընդհատ քննարկումների կիզակետում է: Մեկնաբանությունները տարբեր են, նրա մոտեցումը՝ հստակ:

 

-Լուսի նոր անուն, նոր ոճ, նոր սանրվածք…սա նոր կյանքի սկի՞զբ է:


-    Այո՛, նոր անուն, նոր ոճ, բայց ոչ նոր կյանքի սկիզբ:

 

-Լուսի ընդամենը վերջերս հանրության դատին հանձնեցիք այդքան շահարկված  «Հիմա» տեսահոլովակը, որը 2 տարի անդադար քննարկվում էր, ու հատկապես ընդգծվում տեսահոլովակի վրա ծախսված գումարի չափը՝ 50.000$ : Հետաքրքիր է ինչո՞ւ էիք անընդհատ նշում գումարային չափը, մի՞թե այս միջոցով ուզում էիք բացատրել, որ այն որակյալ է լինելու: Եվ արդյոք, ըստ Ձեզ, տեսահոլովակի որակը մեծ մասամբ կախված է դրա վրա ծախսված գումարի չափից:


- Անկեղծ ասած, շատ վաղուց էր, երբ կայքերից մեկին տեղեկացրել էինք տեսահոլովակի վրա ծախսված գումարի չափը եւ մնացած լրատվամիջոցները մինչ օրս լուսաբանել են դա: Մենք պարզապես ցանկացել ենք մեր հանրությանը  մի հետաքրքիր ոճով գործ ներկայացնել ու դրա միջոցով էլ նոր շնչով մատուցել Jumanji խաղը, սա հատկապես արել ենք այն ցանկությամբ, որպեսզի կրտսեր սերունդն էլ դիտեր այդ ֆիլմը:

 

Շարունակությունը` այստեղ: