Aroxj.am-ի ընթերցողների Հարց Բժշկին  խորագրով ուղղված հարցերին պատասխանում է մաշկաբան Կարեն Վարդանյանը:  


Սուսաննա/Հարց- Ինչ անել արևային ալերգիաի դեպքում:

Կարեն Վարդանյան, մաշկաբան - Տվյալ դեպքում բացառել ալերգենի հետ շփումը անհնար է, ուստի մոտեցումներն էլ խիստ տարբեր են՝ կախված է, թե ալերգիան ինչպես է արտահայտվում և ներկա պահին ինչ փուլում է գտնվում:  Սուր վիճակում իրականացվում է համալիր բուժում, հետագայում կարևոր են համարվում նաև խնամքի միջոցների մշտական օգտագործումը և երբեմն նաև սեզոնային  պրոֆիլակտիկան:


Անանուն/ հարց՝  Բարև Ձեզ, ես մի հարց ունեմ: Ինչպես կարելի է ազատվել դեմքի վրայի պեպեններից տնային պայմաններում:

Կարեն Վարդանյան, մաշկաբան - Պեպենները համարվում են մաշկի առանձնահատկություն, այլ ոչ առողջական խնդիր, ուստի ազատվելու ցանկության հիմքում ընկած է ավելի շուտ կոսմետիկ նշանակությունը: Կան որոշակի արտաքին միջոցներ և կոսմետոլոգիական միջամտություններ, որոնք երբեմն կարիք է լինում զուգակցել: Մեթոդի ընտրությունը մեծապես կախված է տվյալ անձի մաշկի բազմաթիվ առանձնահատկություններից: 


Շարունակությունը` այստեղ: