Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Հյուսիսային Իռլանդիա կատարելիք այցի ընթացքում կլինի «Գահերի խաղերը» հանրաճանաչ հեռուստասերիալի նկարահանման հարթակում: Այդ մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի արքունիքի թվիթերը:

 

Եղիսաբեթ Բ-ն և նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, կայցելեն սերիալի նկարահանման հարթակներից մեկը, որը գտնվում Է Բելֆաստի Տիտանիկ թաղամասում:

 

Մեծ Բրիտանիայի թագուհու և նրա ամուսնու այցը Հյուսիսային Իռլանդիա կտեւի հունիսի 23-ից մինչեւ 25-ը: Թե այդ օրերից որի ընթացքում թագավորական ընտանիքի անդամները կայցելեն «Գահերի խաղերը» սերիալի նկարահանման հարթակ, չի ճշտվում: