Եղիսաբեթ Բ թագուհին ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի հետ եղել Է «Գահերի խաղերը» ամերիկյան հեռուստասերիալի նկարահանման հարթակում:

 

Արքայական զույգը հանդիպել Է նկարահանման խմբի և դերասանների, ներառյալ Քիթ Հարինգթոնի (Ջոն Սնոու), Լենա Հեդիի (Սերսեյա Լանիսթեր) և Մեյսի Ուիլյամսի (Արյա Սթարք) հետ, ինչպես նաև դիտել է զգեստները և նկարահանման բեմիրերը:

 

Հիասթափեցնելով «Գահերի խաղերի» երկրպագուներին՝ թագուհին չի նստել երկաթե գահին: Եղիսաբեթ Բ-ին նվեր են մատուցել գահի փոքր տարբերակը: