Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Հարվի Վայնշտեյնին զրկել է CBE պատվավոր մրցանակից, որին նա արժանացել էր 2014թ.-ին։ Ժամանակին ազդեցիկ հոլիվուդյան պրոդյուսերն այժմ 23 տարվա ազատազրկման ձեւով պատիժը կրում է Նյու Յորքում սեռական բռնության մեղադրանքով։

«Թագուհին կարգադրել է, որ չեղարկվի ու անվավեր հայտարարվի Հարվի Վայնշետյնի բրիտանական կայսրության գերագույն շքանշանի քաղաքացիական դիվիզիայի պատվավոր կոմանդոր նշանակումը, որը թվագրված է 2004թ.-ի հունվարի 24-ով, իսկ նրա անունը ջնջվի նշված հրամանի ռեեստրից»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։

CBE-ը մրցանակ է, որը հանձնվում է աշխատանքում մեծ հաջողություններ գրացնելու համար։ Կանոններում նշվում է, որ բոլոր դափնեկիրները պետք է օրինակելի քաղաքացիներ եւ նմանվելու օրինակ լինեն, ինչպիսին Վայնտշեյնը չէ։

1998թ.-ին Հարվին եղբոր հետ եղել է «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմի պրոդյուսերը, որը «Օսկար»-ի վեց մրցանակ է շահել, այդ թվում արձանիկը երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Այն բաժին է հասել Ջուդի Դենչին, որը խաղացել է Եղիսաբեթ Երկրորդի դերը։