Life.panorama.am-ը գրում է.

Դեռևս 2012 թվականին բազմաթիվ մարդիկ ապշեցին այն լուրից, որ «Սև հովազ» Նաոմի Քեմբելլը սկսել է ճաղատանալ: Օգոստոսին պապարացիները մոդելին նկարահանել են Իբիցայում հանգստի ժամանակ: Այդ ժամանակվանից Նաոմին հրաժարվում է հարցազրույցներ տալ իր ճաղատության թեմայով:

 

Աննախադեպ նկարների տարածվելուց հետո Նաոմին հանրությանը ներկայանում է միայն կեղծամով, ինչի արդյունքում պապարացիներին ու լուսանկրիչներին ոչ մի կերպ չեն կարողանում իրենց հետաքրքրող կադրերը հաջողացնել: Բոլորովին վերջերս համացանցում տարածվել են Նաոմիի նկարները, որտեղ պարզ երևում է, որ նա շարունակում է ճաղատանալ և կեղծամներ է կրում: Դատելով լուսանկարներից' Քեմբելլը ամբողջովին զրկվել է իր երբեմնի փարթամ և գեղեցիկ մազերից:

 

Ամերիկացի լրագրողները բազմիցս նշել են, որ Քեմբելլը տառապում է գլխամաշկի լուրջ հիվանդությամբ, որը առաջանում է մազերի տևական ներկումից, վարսահարդարման քիմիական միջոցների չարաշահումից և երկար ժամանակ ձիգ սանրվածք անելուց: