Նշանավոր սևամորթ սուպերմոդել Նաոմի Քեմբելը ֆոտոշարքով հանդես է եկել ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի կերպարով, որն ընդգրկվել է W ամսագրի վերջին համարում:

Նա ֆոտոշարքում լուսանկարվել է Nina Ricci, Giorgio Armani, Michael Kors и Prada նշանավոր ապրանքանիշնների հագուստներով: Նկարահանումներն անցկացվել են Գանայում:

Պետք է խոստովանել, որ Նաոմիին հիանալի հաջողվել է հանդես գալ իշխանություն ունեցող նրբագեղ կնոջ կերպարում:

Դա ժամանակակից առաջին տիկնոջ կերպարն է, ով գնում է կարևոր ուղևորության, կարծում է ֆոտոշարքի ոճաբան Էդվարդ Էննիֆուլը:

Սակայն պետք է նկատել, որ Միշելը սովորաբար ընտրում է առավել համարձակ զգեստեր' յուրահատուկ դաջվածքներով: Ամեն դեպքում հիանալի է, որ Ժակլին Քենեդիից հետո հայտնվել է ևս մեկ առաջին տիկին, ով ոգևորում է դիզայներներին ստեղծելու հետաքրքիր հավաքածուներ:

600x580600x580600x580600x580