Հայտնի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը շուտով  բարեգործական խանութ է բացելու, որտեղ կվաճառվի իր  և իր ընկերների հագուստը:Այս մասին  գրում է luxlux.net-ը։



Խանութը բացվելու է Լոնդոնի "Westfield" առևտրի կենտրոնում:


Սա առաջին խանութը չէ, որ մոդելը բացում է. 2011-ին նա արդեն նման խանութ բացել է նույն առևտրի կենտրոնում, որը մեկ շաբաթվա ընթացքում հավաքել էր 20.000 ֆունտ ստեռլինգ։

 

 

Խանութը կբացվի Քեմփբելի՝ Fashion for Relief բարեգործական արշավի շրջանակում, որն ուղղված է Էբոլա համաճարակի տարածման մասին իրազեկման բարձրացմանը։