Յուրաքանչյուր լեդի, պետք է ձգտի խնամված ու գեղեցիկ ձեռքեր ունենալ. տղամարդիկ մեծ նշանակություն են տալիս դրան:

 

Ladynews.am-ը Ձեզ առաջարկում է պատրաստել և օգտագործել այս խնձորով սկրաբը, ինչի շնորհիվ կունենաք նուրբ ու սպիտակ ձեռքեր:

 

Սկրաբը պատրաստելու համար քերիչով անցկացրեք խնձորը, հետո ստացված 3 ճաշի գդալ խնձորի պյուրեի վրա ավելացրեք 2 ճաշի գդալ շագանակագույն շաքարավազ և 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ:

 

Այդ ամենը լավ խառնեք և քսեք ձեռքերին՝ հետո լվանալով տաք ջրով:

Եղեք խնամված և գեղեցիկ: