«Բանակում» և «Քաղաքում» սերիալների հերոս Մխոյին ՝ Հովհաննես Դավթյանին, այժմ կարելի է հանդիպել նաև էկրաններից դուրս՝ ակումբային ձևաչափում:

 

Դերասանը արդեն մեկ տարի է՝ բացի սերիալային կերպարներից իրեն տեսնում է նաև stand-up comedy ժանրում և ամեն շաբաթ ելույթ է ունենում երևանյան ակումբներից մեկում:
« Քանի որ Հայաստանում սթենդ-ափ ժանրը այդքան էլ տարածված չէր, նման ժանրում ներկայանալու միտքը իմ և ընկերոջս՝ սցենարիստ Էդգար Կոստանդյանի մոտ ծնվեց շատ պատահական: Որոշեցինք, որ արժե նաև Հայաստանում այս ժանրը զարգացնել և, ինչու ոչ, փորձել ավելի լուրջ հիմքերի վրա դնել», - ArmStar.am-ի հետ զրույցում ասում է դերասան Հովհաննես Դավթյանը:


Տղաների առաջին փորձը եղել է 2013թ-ի մարտի 8-ին՝ հենց մարտիության թեմայով և հանդիսատեսի դրական արձագանքից հետո որոշել են իսկապես զարգացնել հայկական շուկայում այդ ժանրը:

 

«Շուտով կլրանա մեր նախագծի մեկ տարին: Իհարկե նայելով հանդիսատեսների կրկնվող դեմքերին՝ կարելի է եզրակացնել, որ ժանրն իսկապես սիրվել է իր բազմաբովանդակ թեմաների և ներկայացման առանձնակի մոտեցման շնորհիվ»,- ասում է նա:

 

Շարունակությունը` այստեղ: