Վերջերս լուրեր են տարածվել, թե դերասան Հովհաննես Դավթյանը, ով «Քաղաքում» սերիալում մարմնավորում է Մխոյին և դերասանուհի Անի Պետրոսյանն ընկերություն են անում: Ընթերցողները, ովքեր մեզ խնդրել են ճշտել այս լուրերի իսկությունը, փաստում են, որ նրանց հաճախ են միասին տեսնում:
Լուրը ճշտելու նպատակով խոսեցինք և՛ Հովհաննես Դավթյանի, և՛ Անի Պետրոսյանի հետ: Անին մեզ հետ զրույցում հերքեց լուրերի իսկությունը և նշեց, որ Հովհաննեսի հետ ծանոթ են ուսանողական տարիներից, նրանք համակուրսեցիներ են եղել և մտերիմ են արդեն տասներեք տարի: «Ես և Հովհաննես Դավթյանը տասներեք տարի է' իրար հետ ենք, սակայն ուրիշ առումով ենք իրար հետ: Կարելի է ասել' միասին ենք մեծացել, իմ մտերիմ ընկերն է: Դա ինձ համար ծիծաղելի է: Մենք ամբողջ կուրսով ենք իրար հետ մոտ,- ասաց Անին և հավելեց, որ իրենց միասին կարող էին տեսնել, սակայն այնպես չի եղել, որ ձեռք ձեռքի բռնած դրսում զբոսնել են: -Մենք ընդհանուր ընկերներով ենք ինչ-որ տեղ գնացել, սակայն ես և Հովհաննեսն առանձին չենք եղել»:
Հովհաննեսը ևս ESem.am-ին ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը. «Մենք ուղղակի լավ ընկերներ ենք ու արդեն տասնրեք-տասնչորս տարի ընկերություն ենք անում»:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը