Վերջերս ESem.am-ը պատմել է մեր հայրենակից, ջութակահար Էդգար Հակոբյանի հաջողությունների և Լյուբով Ուսպենսկայայի հետ անցկացրած հանգստի մասին: Մեր հրապարակումից հետո շատերը համոզված էին, թե Էդգարն ու Լյուբովը սիրավեպ ունեն, այդ պատճառով էլ միասին են մեկնել հանգստի: Շրջանառվող լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք ջութակահարի հետ, ով նշեց, որ վերջերս մի շարք հայկական լրատվամիջոցներ իրեն դիմել են այդ հարցով, սակայն ինքը որոշել է ESem.am-ին պատմել ողջ իրողությունը: «Չեմ հասկանում, մարդիկ բան ու գործ չունե՞ն: Ես և Լյուբա Ուսպենսկայան պարզապես շատ մտերիմ ընկերներ ենք, հարազատ մարդիկ: Մենք միասին ելույթներ ենք ունենում»,-ասաց Էդգարը և նշեց, որ իրենցից ամեն մեկն իր անձնական կյանքն ունի:
Ըստ Էդգարի' նման խոսակցությունների հիմք կարող են հանդիսանալ իրենց համատեղ լուսանկարները: «Իրավունք չունե՞նք միասին նկարվելու,- ասաց Էդգարը' հավելելով,- օրինակ, հաղորդավար Արման Մարգարյանի կամ Գոռ Սուջյանի հետ էլ նկարներ ունեմ: Ինչո՞ւ ինձ և նրանց «զույգ» չեն դարձնում: Նկարներից եզրակացություններ անելը պարզապես ծիծաղելի է: Ավելի լավ կլիներ անդրադառնային մեր ստեղծագործություններին, երաժշտությանը կամ երգերին»: