Օրերս շանսոնի 65-ամյա թագուհին հանրությանն ապշեցրել էր համարձակ քայլով։
Լյուբով Ուսպենսկայան սիրում է զարմացնել մարդկանվ։ Երգչուհին մասնակցել է «Привет, Андрей!» շոուին՝ տաղավարում հայտնվելով տպավորիչ կերպով։ Հատնի երգչուհին պառկած է եղել վաննայում։ Հագուստից նրա վրա եղել է միայն փրփուրը։
Լյուբա Զալմանովնան ծրագրի զարմացած հյուրերի եւ հանդիսատեսի համար երգել է «Чайная Роза» երգը։ Նրա տեսքից ապշել են ոչ միայն Ռեգինա Դուբովիցկայան եւ Ելենա Վորոբեյը, այլեւ ստուդիայի հանդիսատեսը։ Նրանցից ոմանք նույնիսկ զարմանքից կանգնել են։
Հաղորդավար Անդրեյ Մալախովը նույնպես զարմացած էր տեսածից։ Նա մի ակնթարթ սառել է, իսկ հետո անսպասելիորեն նետվել արտիստուհու մոտ։ Անդրեյը վերադարձել է փրփուրը ձեռքին: «Ես ստուգել։ Լյուբով Ուսպենսկայան բացարձակապես մերկ էր», - բոլորին հայտնել է հեռուստահաղորդավարը եւ ցուցադրել երգչուհու ամենացայտուն հանդերձանքով կադրերի ընտրանին: