36-ամյա Ալյոնա Կրավչենկոյի արտաքինը ապացուցում է Եվրոպայում սլավոն աղջիկների արտաքինի մասին տարածված շշուկները:

Լուսանկարում ուկրաինացի մոդելը, կարծես, կենդանացած հեքիաթային տիկնիկ լինի, և դրանում նրան օգնում են շքեղ վարսերը: Ալյոնան դրանք աճեցրել է 30 տարվա ընթացքում և այժմ դրանց երկարությունը 1,8 մետր է, գրում է Daily Star-ը:

Մոդելն Ինստագրամի իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում հանդես է եկել ամբողջովին մերկ`  ինտիմ հատվածները ծածկելով իր երկար վարսերով:
 
Երկրպագուները հրապարակման մեկնաբանություններում գովեստի խոսքեր են հղել «ուկրաինացի Ռապունցելին». «Ալյոնա, դու գեղեցիկ ես, նազելի և կանացի»,- գրել է օգտատերերից մեկը: