Հոկտեմբերի 12-ին մոսկովյան «Միր» համերգասրահը մարդաշատ էր: Այդ օրը հայազգի ջութակահար Էդգար Հակոբյանը, ում ESem.am-ն անդրադարձել է, հանդես է եկել մենահամերգով: Համերգի շրջանակներում Էդգարը համագործակցել է «Մանուկ Ղազարյան» բենդի հետ:

 

Ջութակահարին ողջունելու էին գնացել նաև հայտնի ընկերները' երգչուհի Սոնան, Լյուբով Ուսպենսկայան, ջութակահար Տիգրան Պետրոսյանը և այլք: «Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր մասնակիցներին, երաժիշտներին, ովքեր ինձ հետ բեմում էին: Նրանք պրոֆեսիոնալ են, ինչի համար էլ շատ ուրախ եմ համագործակցության համար,-համերգից հետո նշեց Էդգարը' հավելելով, որ համերգը շատ լավ է անցել: Ջութակահարի խոսքերով' իրեն ուրախացրել է հատկապես հանդիսատեսի մեծ թիվը: «Դա վկայում էր, որ մեզ հաջողվել է փոքրիկ երաժշտական հեղափոխություն անել. չէ՞ որ մարդիկ ընտրել էին կենդանի երաժշտություն և գնել էին տոմս,-ասաց Էդգարը և ավելացրեց,- ինձ համար հաճելի էր Երևանի և եղբորս ծննդյան օրըմենահամերգ ունենալ»:

 

Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը