«Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ». այսպես է կոչվում Հայաստանում «JKA» ճապոնական կարատեի ասոցիացիայի նոր նախաձեռնությունը, որի նպատակն է հաշմանամություն ունեցող անձանց, ովքեր ցանկանում են զբաղվել արեւելյան մարտարվեստով, հնարավորություն տալ ինքնադրսեւորվել եւ մասնակցել տեղական ու միջազգային մրցույթներին: Այս նախագծին աջակցում են «Ունիսոն» հասարակական կազմակերպությունն ու ՀՀ տարածային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

 

Հայաստանում «JKA» ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սեւակ Հակոբյանը BRAVO.am-ին հայտնել է, որ առաջին փուլի մարզումներին մասնակցում է հաշմանդամություն ունեցող 13 պատանի եւ 16 չափահաս: Այժմ պատրաստվում են առաջին փուլի փակմանն ու երկրորդ փուլի մեկնարկին.«Երբ մեր ասոցիացիա դիմեցին հաշմանդամություն ունեցող երեխաներ, հասկացանք, որ ադապտացման հետ կապված դժվարություններ ունենք, մինչդեռ միջազգային պրակտիկայում հաշմանդամները ներգրավված են արեւելյան մարտարվեստի ոլորտում: Այս մարզման առանձնահատկությունն այն է, որ ես նույնպես նստում եմ սայլակին, որ բոլորս մեկ հարթության վրա լինենք. եթե մասնակիցների շարժումները սահմանափակ են, իմն էլ այդպես պետք է լինեն»:

Վարդուհի Ալեքսանյանը, Արաքս Ամիրխանյանը եւ Սոնա Ռուբենյանը

 

Շարունակությունը` այստեղ: