Ի՞նչ են խոսում. «Հերթապահ մաս» հաղորդման հաղորդավար Էդգար Ջանոյանն ու “USArmenia” հեռուստաընկերության առավոտյան ծրագրի հաղորդավարուհի Լիլի Ավագյանը սիրավեպ ունեն:
Իրականում. Լուրի իսկությունը պարզելու համար խոսեցինք նրանց հետ: «Ոչ, մեր միջև սիրային կապ չկա: Ուղղակի լավ ընկերներ ենք»,- ESem.am-ին ասաց Էդգարը: Լիլին ևս ժխտեց տարածված խոսակցությունների իսկությունը: «Մենք պարզապես ընկերներ ենք: Տասը տարի է, ինչ արդեն ճանաչում եմ Էդգարին, սակայն ընկերական հարաբերություններից բացի ոչինչ չկա,- պարզաբանեց Լիլին և հավելեց,- իմ կյանքում ոչ ոք չկա, իսկ ավելին մանրամասնել չեմ ցանկանում»:
Լուրի իսկությունը պարզեց Քրիստինե Պողոսյանը