Սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Կեսգիշերին Նառան եղել է երևանյան խանութներից մեկում, որտեղ տոնական ֆոտոշարք է անցել: Նառայի փոխանցմամբ' շատ հետաքրքիր տարեդարձ է ունեցել: «Ես «դահուկաին» համազգեստով էի նկարվում, ուղիղ կեսգիշերին Հովոն շնորհավորեց ինձ, նա տոնական տորթ էր բերել, որը դահուկով աղջկա տեսքով էր»,- ոգևորությամբ ասաց դերասանուհին, ով խոստացավ նոր ֆոտոշարքն առաջինը ESem.am-ին տրամադրել:
Ֆոտոշարքն ավարտելուց հետո Նառան սիրելիի' Հովոյի հետ գնացել է Հանրապետության հրապարակ: «Ցավոք, տոնածառի լույսերն արդեն անջատել էին: Դրսում էլ շատ ցուրտ էր ու եկանք տուն: Շենքի մուտքում թաքնված էին մեր ընկերները, ովքեր նախապես ինձ ասել էին, թե գիշերը չեն կարողանա գալ մեր տուն, քանի որ շատ ցուրտ է: Նրանք ինձ շնորհավորեցին հենց մուտքում և միասին բարձրացանք մեր տուն, որտեղ էլ շարունակեցինք ուրախանալ և նշել»,- ասաց Նառան և հավելեց, որ իր համար ծննդյան գիշերն ամենակարևորն է, քանի որ տարեդարձը գիշերվանից է սկսվում: Ի դեպ, հենց այս գիշեր էլ Նառան և Հովոն զարդարել են իրենց տոնածառը:
Շարունակությունը՝ այստեղ: