Երգչուհի Սոնա Ռուբենկյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը, որը բավականին բուռն է անցել: Նա ծրագրել էր մեծ խնջույք կազմակերպել 21-ամյակի կապակցությամբ, ինչը չի ստացվել, սակայն օրը պակաս հետաքրքիր ու բուռն չի անեցել:

«Ուղիղ կեսգիշերին անակնկալ  մեր տուն եկան ընկերներս ու նշեցինք  ծնունդս: Այդ ամենը քույրիկս էր կազմակերպել՝ ինձանից թաքուն»,- ոգևորութամբ ասաց Սոնան, ով ընկերների հետ 21-ամյակը նշելուց հետո շտապել է օդանավակայան, քանի որ առավոտյան ժամը 6-ին պետք է մեկներ Մոսկվա:

 

 

«Երեկ Կրեմլում մասնակցեցի «Согласия» մրցանակաբաշխությանը, որտեղ հրավիրված էի որպես հատուկ հյուր՝ «Նոր ալիքի» հայաստանյան մասնակից: Տարեդարձիս ամենամեծ նվերը Կրեմլի բեմն էր, քանի որ շատ մեծ համերգ էր, համաշխարհային աստղեր էին ներկա՝ Պատրիկ Ֆիորին, Միշել Լեգրանը և այլք: Շատ հետաքրքիր անցավ»,- ասաց երգչուհին` հավելելով, որ կատարել է «Կարոտ» երգը:

«Փոքրուց ծննդյանս օրն ամեն տարի համերգի, նկարահանման եմ լինում: Երբ իմացա, որ այս մրցանակաբաշխությունը ծննդյանս օրն է, արդեն չզարմացա, այդպես էլ պետք է լիներ:) Ամեն տարի մի բան լինում է. նախորդ տարի ընկերներս եկել էին մեր տուն՝ ծնունդս շնորհավորելու: Բոլորը մեր տանն էին, բացի ինձնից. ես նկարահանման էի:)»,-ասաց Սոնան և ավելացրեց, որ այդպես ավելի հետաքրքիր է:

 

 

Կրեմլում ևս Սոնան նշել է տարեդարձը:) «Անդրեն կատակում էր, որ բոլորին հրավիրել եմ Կրեմլ ՝ ծննդյանս տոնը նշելու:) Բացի Անդրեից այնտեղ էին նաև «Շանթի» «Ժողովրդական երգիչ» նախագծի տղաները՝ Սևակը, Պետրոսը, Սուրենը,  «X Factor»-ի ֆինալիսները՝ Վահեն, Նարեկը և Հայկը: Կուլիսներում և հյուրանոցում նշեցինք ծնունդս, որից հետո բոլորս գնացինք քնելու, քանի որ վաղ առավոտյան  պետք է գայինք Երևան»,- ասաց Սոնան, ով մեզ հետ զրույցի պահին նոր էր ժամանել Երևան: Թեև նա մի փոքր հոգնել էր թռիչքներից, արդեն շտապում էր «Շանթ» հեռուստաընկերություն՝ փորձի:

 

 

Տորթի մոմերը փչելիս Սոնան երազանք է պահել, քանի որ վստահ է՝ դրանք անպայման իրականանում են: Երգչուհին գաղտնի է պահում երազանքը, սակայն նշեց, որ այն «բարի անձնական» ու «բարի գործնական» է:)

Ինչ վերաբերում է տարեդարձի նվերիներին՝ Սոնան դեռ չի հասցրել դրանք  ուսումնասիրել:

 

 


Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը