Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին գեղեցիկ շպարով է․ ընդգծված աչքեր, մեղմ շուրթեր։ Նրա ուղիղ հարդարված վարսերն արձակված են։ Կերպարն ամբողջացնում են նուրբ զարդերը։ Հրապարակամնը կից նա գրառում չի կատարել, իսկ հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․  «Հիասքանչ», «Սիրուն», «Քնքուշ»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում տաղանդավոր երգչուհին սեւ հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոցներ։