Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոնան պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա սպորտային տաբատ է կրում, վերնագզեստ։ Երգչուհին վառ գույնի սպորտային կոշիկներ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։  

Ավելի վաղ Սոնան լուսանկար էր հրապարակել գեղեցկուհի մայրիկի հետ։ Նրանք մեղմ ժպտում էին։ Սոնան արձակել էր ալիքավոր վարսերը, նվազագույն շպարով էր։ Նա կրում էր բեժ գույնի հագուստ։ Հրապարակմանը կից Սոնան գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Ամենահմայիչ», «Ամենանուրբ»։