Երգչուհի Սոնա Ռուբենյանը կիսվել է նոր, հմայիչ լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Գառնիում։ Երգչուհին ոճային կերպարում է. նա սեւ տաբատ է ընտրել, մորխագույն վերարկու։ Կերպարն ամբողջացրել են երկարաճիտ կոշիկներն ու գլխարկը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Գեղեցկուհի», «ամենասիրուն Սոնա»։

 

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր դահուկներով սահելիս։ Նա համապատասխան հագուստ էր կրում, արեւային ակնոց։ Կադրերն արվել էին ձյունածածկ, գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մեկնաբանություններում Սոնան գրել էր. «Ֆանտաստիկ Հայաստան»։