Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Շուշիում։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին ոճային կերպարում է։ Նա վանդակավոր տաբատ է կրում եւ պիջակ, որոնք համադրել է սեւ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ սպորտային կոշիկները։ Որպես աքսեսուարներ՝ երգչուհին նուրբ վզնոց է ընտրել եւ արեւային ակնոց։ «Շուշի...»,- լուսանկարն այսպես է մակագրել Սոնա Ռուբենյանը՝ սրտիկի տեսքով սմայիկ օգտագործելով։