Երիտասարդ երգչուհի Սոնա Ռուբենյանը հասցրել է հանդիսատեսին ցույց տալ իր տաղանդն ու գրավել նրա սիրտը: Տարբեր նախագծերում լսարանը միշտ աջակցում է երգչուհուն և նրան պահում առաջատարի դիրքերում: Այս անգամ ESem.am-ի բլից հարցերին պատասխանում է Սոնան:)
-Ե՞րբ ես առաջին անգամ բեմ բարձրացել:
- 5 տարեկանում, Երգի թատրոնում մասնակցում էի «Ուրախ նոտաներ» մանկական մյուզիքլին։
- Ո՞րն է եղել առաջին երգդ:
- «Կիլիկիան», որն առաջին անգամ մանկապարտեզում եմ երգել։
-Ո՞ր շրջանն է բեկումնային եղել քո կարիերայում:
- 2011 թվականը, երբ մասնակցեցի «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծին և հաղթեցի։
-Մասնագիտությամբ ո՞վ ես:
-Սովորում եմ Երևանի Պետական Կոնսերվատորիայի «ջազզ դաշնամուրային» բաժնում՝ Մարտին Վարդազարյանի դասարանում, 4–րդ կուրս եմ:
-Վերջերս մյուզիքլի շրջանակներում ներկայացար թատրոնում: Բա՞րդ էր:
-Որպես երգիչ–դերասան առաջին անգամ էի հանդես գալիս: Իհարկե բարդ էր, բայց «Դուետ» նախագծում զույգիս՝ «Պարիր թե կարող ես» նախագծի հաղթող Հովհաննես Սարգսյանի հետ արդեն բեմադրել էինք մի քանի համարներ, որտեղ ներառել էինք թե՛ պար, թե՛ երգ, թե՛ փոքրիկ ներկայացումներ և նախնական մի փոքր փորձ ունեի: Ինձ նաև շատ օգնեց «Սիրո Կամուրջ» մյուզիքլի բեմադրող ռեժիսոր Վահան Բադալյանը, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան: «Սիրո կամուրջ» մյուզիքլի վրա շատ մեծ աշխատանք է տարվում, հսկայական թիմ է աշխատում: Մեր երկրում նմանատիպ նախագիծ դեռ չի եղել և ինձ համար շատ հաճելի ու շատ մեծ պատիվ է մասնակցել այս մյուզիքլին:
Շարունակությունը՝ այստեղ: