Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը: 38 ամյակի կապակցությամբ դեռ կեսգիշերից նա շնորհավորական բազում զանգեր և հաղորդագրություններ է ստացել, իսկ հարսն ու գործընկերները հաճելի անակնկալներ են մատուցել հաղորդավարուհուն:
«Առաջին շնորհավորանքը մորաքրոջս ու հարսիս կողմից է եղել, նրանք ինձ համար տորթ էին պատրաստել ու ուղիղ կեսգիշերին շնորհավորեցին: Հաջորդ անակնկալն էլ երկար սպասել չտվեց:) Եթերից հետո գործընկերներս ինձ շնորհավորեցին ու միասին նշեցինք:)»,- ESem.am-ին ասաց Գայանեն, ով իր օրը Վրաստանում է անցկացրել:
Նրա փոխանցմամբ` Թբիլիսի է մեկնել տատիկի 80 ամյակը տոնելու: «Այսօր տատիկիս ծննդյան օրն է, չէի կարող նրա 80 ամյակին ներկա չլինել: Երեկ հարազատներիս ու բարեկամներիս միջավայրում նշեցինք իմ ծնունդը, այսօր` նրա»,- ասաց հաղորդավարուհի:
Նրա խոսքով` Երևան վերադառնալուն պես, ընկերների հետ է նշելու տարեդարձը: «Հայաստանում շատ ընկերներ ու բարեկամներ ունեմ, ովքեր սպասում են վերադարձիս, հենց գամ` կհավաքվենք»,- նշեց Գայանեն:
Խոսելով ծննդյան տոնին ստացած նվերների մասին` նա ասաց, որ երբեք կարևորություն չի տալիս նյութական նվերներին:
«Ինձ համար կարևորը մարդկանց հարգանքն ու ուշադրությունն է: Ամենամեծ նվերը ստացել եմ` շրջապատված եմ ինձ հարազատ ու անկեղծ մարդկանցով, ովքեր ինձ հավասար ի սրտե ուրախանում են: Որդիս դեռ միայն ամուր գրկել ու համբուրել է ինձ, նրա նվերը Երևանում է, վերադառնանք տուն, կտա»,- եզրափակեց նա:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը