Մինչ դու նախապատրաստվում էիր Ամանորին, ես շարունակում էի հարցուփորձ անել հայտնիներին: ESem.am-ը կազմել է տոնական բլից հարցեր, որոնք այս անգամ բաժին հասան սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանի, ով Ամանորին ընդառաջ ձմեռային տոնական ֆոտոշարք է անցել և այն առաջինը վստահել ESem.am-ին:)
Սիրում եմ Ամանորը, որովհետև այդ օրը մարդիկ դառնում են ավելի բարի, լուսավոր, գեղեցիկ ու ժպտերես և ամեն ինչ հեքիաթային է լինում:
Չեմ սիրում Ամանորը, որովհետև մարդիկ իրենց բոլոր խնայողությունները ծախսում են ճոխ սեղանների համար:
Առաջինը շնորհավորում եմ քույրիկիս ու բոլոր հարազատներիս:
Տարվա մեջ միակ անգամ հանդիպում եմ… ես ձևական այցեր չեմ սիրում, այցելում եմ միայն նրանց տուն, ում հետ շփվում եմ ամբողջ տարվա ընթացքում:
Ամանորի գիշերը միշտ երազել եմ ունենալ մեծ առանձնատուն, հավաքել ինձ մտերիմ բոլոր մարդկանց, վառել բուխարին և այդ գիշեր քնել բուխարու մոտ:
Ամանորն ինձ համար լի է մանկական հիշողություններով, որի մեջ կա շատ ջերմություն, սեր, տոնածառ, հայկական աժիոտաժ ու մանդարինի բույր:)
Շարունակությունը՝ այստեղ: