Սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանն ու ամուսինը՝ Հովոն, այսօր նշում են ամուսնության 1 ամյակը, ինչի կապակցությամբ արդեն հասցրել են մի լավ ուրախանալ: Դերասանուհին ESem.am-ին է տրամադրել հարսանեկան նոր լուսանկարներ, որոնք որևէ տեղ չեն հրապարակվել և առաջինը մեզ պատմել օրվա հիշարժան պահերի մասին:)

 

 

Զույգի համար տոնը սկսվել է կեսգիշերից: Հովոն, իմանալով, որ կինը շատ է սիրում փուչիկներ, կեսգիշերին փուչիկների հետաքրքիր հավաքածու է առաքել Նառային, իսկ ընկերները նրանց հրավիրել են զբոեսնելու: «Դուրս եկանք ուղղակի զբոսնելու, սակայն մեզ տարան ժամանցի վայրերից մեկը, որտեղ էլ տորթով ու շամպայնով նշեցինք տոնը»,- ասաց Նառան ու հավելեց, որ մինչև ժամը 4-ը մի լավ ուրախացել են:

 

Այսօր արդեն դերասանուհու հարևանուհիները հարսանեկան սկուտեղներով,  գաթաներով ու ավանդական «տաշի»-ով եկել են շնորհավորելու զույգին:) «Նրանք ներկա չեն եղել մեր հարսանիքին, քանի որ ծանոթ չէինք. մենք ամուսնությումնից հետո ենք տեղափոխվել այս տուն: Ամեն դեպքում լրացրեցինք բացը:)»,- ասաց Նառան:

 

 

Երեկոյան արդեն  զույգը ռոմանտիկ միջավայրում կնշի օրը: Դերասանուհուց տեղեկացանք, որ դեռ մեկ ամիս առաջ է սկսել հետաքրքիր նվեր պատրաստել ամուսնու համար: «Այդքան պատրաստվեցի, բայց այսօր նվերը դեռ պատրաստ չէ,  2 օրից կտամ Հովոյին: Հիմա անհամբեր սպասում եմ, տեսնեմ՝ ինքն ինչ է պատրաստել ինձ համար»,- ոգևորությամբ ասաց նա:

 

Հարսանիքից հետո Նառան ամեն ամսի 10-ին տոնում էր ամուսնության 1, 2, 3... 10, 11-րդ ամիսը, ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այսուհետև էլ ինչ-որ բան կմտածի:) «Չնայած այս անգամ Հովոն պիտի մտածի՝ ինչ անել: Թող ոչ թե ամիսներով, այլ օրերով տոն կազմակերպի, օրինակ՝ 1 տարի, 2 օր :)»,- ծիծաղելով ասաց Նառան:

 

 

Դերասանուհին խոստովանեց, որ ամուսնությունից հետո շատ բան է փոխվել իր կյանքում: «Առաջ ասում էի՝ ոչինչ չի փոխվել, հիմա հասկանում եմ, որ ամեն ինչ է փոխվել: Ես ավելի հասուն եմ դարձել, գիտեմ՝ ինչ անել, ինչ՝ ոչ: Ամուսնությունն ինձ մեծացրել է, սակայն ոչ վատ իմաստով,- ասաց նա ՝ ավելացնելով, որ իսկապես երջանիկ է: -Երջանիկ եմ, որ Հովոյի պես սիրող ամուսին ունեմ: Կյանքը շատ հարվածներ է հասցում, սակայն երբ սիրված ես, ավելի ուժեղ ես լինում, ավելի հեշտ ես հաղթահարում խնդիրները»:

 

 

 

 



Շնորհավորեց Ամալյա Հովհաննիսյանը