Դերասանուհի Նառա Դիլանյանը, ով շատ է սիրում նոր ֆոտոշարքեր ներկայացնել իր հանդիսատեսին, ևս մեկ ֆոտոշարք ունի, որը տրամադրել է ESem.am-ին:)

 

 

Այս անգամ Նառան ընտրել է կաշվե հագուստն ու մոտոցիկլը: Ըստ նրա՝ համադրությունը շատ գեղեցիկ է ստացվել: «Թեև սարսափելի վախենում եմ մոտոցիկլից, երբեք չեմ վարել ու չեմ էլ վարի, կարծում եմ՝ ֆոտոշարքի համար այն շատ հետաքրքիր է»,- ասաց Նառան: Դերասանուհու խոսքով՝ մոտոցիկլ չի նստի նույնիսկ, եթե վարորդը հմուտ լինի:)

 

Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը՝ Նառան ասաց, որ հույս ունի գարնանը կրկին եթերում լինել: Ավելի վաղ նա մեզ ասել էր, որ իր տարեդարձի կապակցությամբ անծանոթներից ստացած բազմաթիվ ջերմ շնորհավորանքների միջոցով հասկացել է, որ հեռուստադիտողները սպասում են իրեն, ուստի իր լռությունն այլևս արդարացված չէ:

 

 

Թե ինչ նորություններ կունենա Նառան գարնանը, առայժմ հայտնի չէ, սակայն ESem.am-ն իր ընթերցողներին կհայտնի դրանց մասին, երբ ամեն բան հստականա:)

 

 


Ա. Մ.