Սերիալային դերասանուհի Նառա Դիլանյանի և նրա ընտրյալի՝ Հովոյի սիրո պատմությանը esyes.am-ն անդրադարձել է: 13 տարի ընկերություն անելուց հետո զույգն այժմ պատրաստվում է աշնանը կայանալիք հարսանիքին: Այն, ամենայն հավանականությամբ, կկայանա հոկտեմբերին, սակայն օրը դեռ հստակ որոշված չէ:
esyes.am-ի հետ զրույցում Նառան ասաց, որ հարսանեկան զգեստն արդեն ընտրել է. «Այն ԱՄՆ-ից են ուղարկել, սակայն դեռ տեղ չի հասել: Ես ընտրել եմ, իսկ քույրս այն նվիրել է ինձ: Իմ ոճի մեջ զգեստ է. թեև դեռ չեմ փորձել, գիտեմ, որ հաստատ կսազի ինձ: Կարծում եմ՝ ինձ չէր սազի համեստ զգեստ, իմն ավելի կրեատիվ է»:
Նառայի փոխանցմամբ՝ հարսանիքի ժամանակ կհնչի հայկական երաժշտություն, քանի որ ինքը հայկական զուռնա-դհոլ է սիրում:) Զույգը միասին է զբաղվում հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով, սակայն վերջնական ընտրությունը Նառայինն է: «Հովոյի համար կարևորն այն է, որ ամեն ինչ իմ սրտով ու ճաշակով լինի: Մտածում է՝ կարևորը ինձ համար լավ լինի,- ասաց Նառան ու հավելեց, որ հարսանեկան իրարանցման մեջ իրեն քույրն է օգնում, ով այժմ ԱՄՆ-ում է գտնվում: -Ամբողջ հարսանիքս ոչ ստանդարտ է լինելու, քանի որ ես չեմ սիրում ստանդարտ հարսանիք: Հիմա ոչ ոքի ոչնչով չես զարմացնի: Բացի այդ, ես հարսանիք չեմ անում, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցեմ: Ես անելու եմ այն, ինչ իրոք սիրում եմ, այն, ինչի մասին միշտ երազել եմ»:
Հարսանիքը կրեատիվ ու հայկական կլինի: Նառան նշեց, որ հայկական ավանդական հարսանիքի որոշ տարրեր կպահպանվեն. «Ես հայ եմ, հայ ընտանիքից, ինքս էլ մեր բոլոր ավանդույթները պահպանող աղջիկ եմ»:
Նառան ասաց, որ ամուսնությունից հետո անպայման շարունակելու է աշխատանքային գործունեությունը, իսկ այժմ ինքը հաճելի հոգսերով է ծանրաբեռնված. «Հաճելի, սակայն շատ պատարսախանատու հոգսեր են: Առավել ևս, որ իմ հարսանիքը շատ է ձգձգվել: Ուզում եմ, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես միշտ ուզել եմ»:
Հարսանիքի մասին բացառիկ անդրադարձը Նառան խոստացել է «Ե՞ս Yes!»-ին, այնպես որ, հետևե՛ք մեզ:)
Երջանկություն եմ մաղթում:) Ամալյա Հովհաննիսյան