Իսպանացի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասի ու ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովայի սիրավեպի մասին հրապարակումը նորություն չէր լինի, սակայն նորություն է այն, որ զույգը որոշել է օրինականացնել հարաբերությունները: Հարսանիքը կկայանա հաջորդ շաբաթ Մայամիում:
Հարսանիքի օրը հստակ նշված չէ, սակայն հայտնի է, որ արարողությանը հրավիրված են երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կնոջ՝ Վիկտորյա Բեքհեմի հետ, մոդել Եվա Լոնգորիան, «Ֆորմուլա-1»-ի ավտոմրցարշավորդ Լուիս Հեմիլթոնը:
Հարսանյաց հանդեսի մասին պատմել է զույգի մտերիմներից մեկը, ով նաև հերքել է տեղեկություններն այն մասին, թե Կուրնիկովան և Իգլեսիասը գաղտնի ամուսնացել են դեռևս մի քանի տարի առաջ: