Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթին իրենց ամուսնության 3-ամյակի կապակցությամբ: Պաշտոնական վեբ-կայքում ռեալիթի շոուի աստղը կիսվել է արխիվային լուսանկարներով, որոնցում կրում է հարսանեկան զգեստ: Լուսանկարներից մեկում Քիմի գրկում Նորթ Ուեսթն է, որն այդ ժամանակ 11 ամսական է եղել:

«Շնորհավորում եմ ամուսնության 3-ամյակի կապակցությամբ, փոքրի՛կ: Շնորհակալ եմ քեզ, որ լավագույն ամուսինն ես և հայրը: Սիրում եմ քեզ»,- գրել է Քիմը:

Հիշեցնենք, որ Քիմի և Քանյեի հարսանիքը կայացել է Ֆլորենցիայում 2014թ.: