Քիմ Քարդաշյանը չի կարողանում հավատալ, թե որքան է փոխվել իր նախկին ամուսին Քանյե «Յե» Ուեսթը։
«The Kardashians»-ի հաջորդ շաբաթվա թողարկման թիզերում SKIMS-ի հիմնադիրը լաց է եղել քրոջ՝ Քլոե Քարդաշյանի մոտ՝ նախկին ամուսնու համար:
Երբ Քլոեն հարցրել է, թե նրա հետ ամեն ինչ կարգին է, Քիմը գլուխը հետ է գցել եւ բղավել, որ «լավ չէ»: Քիմը լաց է եղել՝ փաթաթվելով քրոջը։ «Ես ուղղակի չեմ կարող», - արցունքն աչքերին ասել է նա: «Նա այնքան է տարբերվում այն տղամարդուց, ում հետ ես ամուսնացել եմ»,- բացատրել է Քիմը՝ նկատի ունենալով 46-ամյա Քանյեին։ «Նրանից, ում սիրում էի եւ ում հիշում եմ։ Ամեն ինչ կանեմ այդ մարդուն վերադարձնելու համար»։
Քիմն ու Քանյեն բաժանվել են 2022 թվականի մարտին՝ վեց տարվա ամուսնությունից հետո։ Նախկին զույգը սկսել է հանդիպել 2011թ.-ից։ Նրանք ամուսնացել են 2014 թվականին եւ ունեն չորս երեխա։
«Ամենադժվար զգացողությունը դիտելն է մեկին, ում իսկապես սիրում ես, ում հետ ընտանիք ունես, եւ տեսնել, թե որքանով է նա տարբերվում քո ճանաչած մարդուց»,- ասել է Քիմը: