DJ Vakcina-ի համար դեկտեմբերի 27-ը սպասված օր է, քանի որ ուղիղ 28 տարի առաջ այս oրն է լույս աշխարհ եկել:): Նա 2013-ը կարեւորում է այն փաստով, որ արդեն մայրացել է եւ որդու' Վիկտորի ներկայությունն է վայելում.“Երեխայիս ծննդից հետո սկսվեցին իմ երջանիկ օրերը, այս տարեդարձս արդեն չեմ համեմատի նախորդների հետ, որովհետեւ իմ կյանքում կա Վիկը, որի շնորհիվ մեր տանն ամեն օր տոն է”:
Արուսիկը 28-ամյակը սկզբում նշել է տանը' ընտանիքի հետ, իսկ երեկոյան, ինչպես վերջին մի քանի տարին, իր բոլոր ընկերներին եւ գործընկերներին հրավիրել է ակումբային երեկույթի, բայց այս անգամ հոբելյարի փոխարեն դիջեյական վահանակի մոտ են եղել դիջեյ Սերժոն, Elf-ը, Extreme-ն ու Leon Gris-ը եւ մինչեւ ուշ գիշեր ապահովել պարային երաժշտությունը: Հյուրերի շարքում են եղել ամենատարբեր մասնագիտությունների ու տարիքի մարդիկ, այդ թվում' շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:
Շարունակությունը՝ այստեղ: