Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանն, օրերս նշել է ծննդյան 31-ամյակը։ Instagram-ում հայտնի food blogger-ը, որը, հատկապես, աչքի է ընկնում վեգան ապրելակերպով ու բաղադրատոմսերով, ծննդյան տարեդարձը տոնել է ընկերների ու հայտնի գործընկերների շրջապատում։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Marianna Vardanyan (@vardanyanmarianna)

Մարիաննան հոլովակ է հրապարակել՝ կիսվելով իր օրվա մանրամասներով։ Կադրերից պարզ է դառնում, որ բլոգերին շնորհավորելու էին գնացել դիզայներ Դիանա Շատվելրյանը, Ավետ Բարսեղյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Արամ mp3-ն ու կինը՝ Աննան։ Մարիաննան որպես նվեր ստացել է ինչպես շատ ծաղիկներ, այնպես էլ զարդեր։ 

«Երկարատեւ ծնունդիս վերջին անդրադարձը։ Այն մասին, թե ինչ նվերներ ստացա, քանի անգամ տորթս փչեցի եւ թե ինչ հիանալի մարդիկ ես ունեմ իմ կյանքում։ Բոլորիդ շատ շնորհակալ եմ»,-հոլովակին կից գրել է նա։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Marianna Vardanyan (@vardanyanmarianna)

Ծննդյան օրվա համար նրբակազմ բլոգերն ընտրել էր ամառային թեթեւ, ուղիղ զգեստ՝ մուգ կանաչ երանգի, սպորտային կոշիկներ։ Մազերը հարդարել էր թեթեւ ալիքներով ու կրում էր նուրբ շպար։