Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն արդեն հասցրել է զարդարել տոնածառը, նամակ գրել Ձմեռ պապիկին:  ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դերասանուհին արդեն երեք տարի է՝ մեկի փոխարեն երկու տոնածառ է զարդարում: «Ամուսնությունից հետո ավանդույթ է դարձել, որ բացի իմ տան տոնածառից, պետք է նաև մայրիկիս տան տոնածառը զարդարեմ: Ամեն տարի սպասում ենք, որ դեկտեմբերի 7-ը՝ Սպիտակի երկրաշարժի օրն անցնի ու մինչև 13-ը՝ մայրիկիս ծննդյան օրը զարդարում ենք տոնածառը»,-ասաց Տաթևիկը:

 

 

Դերասանուհին շարունակում է մանկուց եկած սովորույթը ու այժմ էլ ամեն տարի Ձմեռ պապին նամակ է գրում, միայն թե նամակը նախկինում մայրիկին էր տալիս՝ փոստով ուղարկելու համար, իսկ այժմ այդ պարտականությունն ամուսնու վրա է: Ըստ դերասանուհու, աշխատանքի բերումով հաճախ տանը չի լինում: Շատ ուրախ է, որ տոնական օրերը հնարավորություն կտան ամուսնուն ավելի հաճախ տեսնել: «Ամանորյա աժիոտաժը մի քանի օր ամուսնուս հետ լինելու հնարավորություն է տալիս, քանի որ աշխատանքի բերումով հաճախ չենք տեսնվում»,-շեշտեց նա, ապա պատասխանեց մեր բլից հարցերին:

 

 

- Եթե Ձյունանուշիկ լինեիք…

- Բոլոր մանուկներին նվերներ կբերեի:

- Ինչո՞վ նշանավորվեց 2014-ը:

- Հանգիստ տարի էր, բայց այս տարի գնեցի շնիկիս:

- Ո՞րն է Ամանորը նշելու լավագույն վայրը:

- Տունը:

Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք դիմավորելու Այծի տարին:

- Մեր ամառանոցում՝ ամուսնուս հետ:

- Ե՞րբ և ո՞ւմ հետ եք զարդարում տոնածառը:

- Ընտանիքիս անդամների հետ:

 

 

- Ո՞վ է Ամանորի գիշերվա լավագույն հյուրը:

- Ձմեռ պապը:

- Մինչև քանի՞ տարեկանն եք հավատացել Ձմեռ պապիկին:

- Ես դեռ հավատում եմ:

- Ո՞րն է եղել Ձմեռ պապի ամենահիշվող նվերը:

- Վեց տարեկան էի, մենք դեռ Լիբանանում էինք ապրում, մայրս ասել էր, որ եթե լավ սովորեմ, Ձմեռ պապիկը ինձ աշխարհի բոլոր տիկնիկները կբերի: Այդպես էլ եղավ. նա մեծ մեշոկ բերեց, որի մեջ մեծ ու փոքր 40-ից ավել տիկնիկներ կային:  

- 3 ուտեստ, որ պետք է լինի ամանորյա սեղանին:

- Բլիթներ, դոլմա, տավարի բուդ:

 

 

- Ինչպե՞ս են անցնում տոնական օրերը:

- Այդ օրերին ճամպրուկս եմ պատրաստում, իսկ եթե ինչ-որ երկրում եմ լինում, շրջում եմ:

- Եթե Ամանորն ամռանը լիներ…

- Հեքիաթային չէր լինի:

Ի՞նչ նվեր եք սպասում Ձմեռ պապիկից:

- Գրված է նամակիս մեջ:

- Ի՞նչ սպասումներ ունեք 2015-ից:

- Ակնկալում եմ խաղաղ տարի:

 


Ամանորին սպասող՝ Արևիկ Իսաջանյան